Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ

Փաշինյանի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կստանձնի Տիգրան Ավինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բիշքեկ։ Նրա գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28–ը կլինի Ղրղզստանի Հանրապետությունում` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Հարությունով․ «ՀՀ-ն կարող է դիմել ՀԱՊԿ-ին, եթե ինքնուրույն չդիմակայի ռազմական վտանգին»

Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները

Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կիրականացնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը նույնպես մեկնել է Բիշքեկ և այնտեղից պարբերաբար լուրեր կհայտնի մեր ընթերցողներին։

Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին