Կրակոցներ Արմավիրում. վեճն ավարտվել է խմբակային ծեծկռտուքով

Արմավիրցի 60 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահներին արդեն հայտնի է, թե ով է կրակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ անցած գիշեր Արմավիրի մարզում մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Մեքենան կամրջի վրայից հայտնվել է դաշտում. վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

Ալաշկերտ գյուղի մոտից մարմնական վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 60 տարեկան մի տղամարդ։ Բուժհաստատություն են ժամանել նաև ոստիկանության ծառայողներ ու քննիչներ։

Ըստ Արմավիրում շրջանառվող լուրերի՝ տարբեր տարիքի մի քանի տղամարդիկ հավաքվել են Ալաշկերտ գյուղի դաշտերից մեկում և ինչ-որ հարցի շուրջ պարզաբանումներ արել։ Պարզաբանումները վերածվել են խմբակային ծեծկռտուքի։ Մասնակիցներից մեկն էլ ինքնաձիգով կրակահերթ է արձակել` հրազենային վնասվածք հասցնելով ներկաներից մեկին։

Սպանություն Հրազդանում. տղամարդը տնից դուրս է եկել ու դանակահարվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրավապահներին արդեն հայտնի են կատարվածի մանրամասները, Արմավիրի ոստիկաններին հայտնի է նաև կրակողի ինքնությունը։

Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է