Կայունության գործիք. ՌԴ–ն վերսկսել է Տու-160Մ ռազմավարական հրթիռակիրների արտադրությունը

Մոսկվան ադեկվատ ու արդյունավետ կերպով է արձագանքում Ռուսաստանի սահմանի ամբողջ երկայնքով եղած սպառնալիքներին։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ՌԴ–ի հեռավոր ավիացիան հարվածային հզորությունն ավելացնում է Տու-160Մ ռազմավարական հրթիռակիրների սերիական արտադրության վերսկսման ու Տու–160 16 ինքնաթիռների արդիականացման հաշվին։ Նշված հրթիռակիրներն ու ինքնաթիռներն այսօր արդեն երկրի ռազմավարական միջուկային ուժերի կազմում են։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը

Տասը միավոր արդիականացված Տու–160Մ–ի կառուցումն էլ ընթացքի մեջ է (խմբաքանակի ընդհանուր արժեքը` 150 միլիարդ ռուբլի)։ Թռիչքային փորձարկումերը կսկսվեն 2020 թվականի վերջին։ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ Տու–160Մ առաջին նորից կառուցված ռազմավարական հրթիռակիր–ռմբակոծիչը կփոխանցվի ՌԴ պաշտպանության նախարարությանը 2021 թվականին։ «Տուպոլևի» տվյալների համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել մոտ 50 նման ինքնաթիռ։ Միաժամանակ խորը արդիականացում են անցնում և Տու–160–ի մակարդակին են հասցվում 16 «ստրատեգները»։

Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը

Նոր հնարավորություններ

Սերիական Տու–160Մ–ը կլինի ոչ միայն նոր կառուցված մեքենա, այլ բոլորովին նոր ինքնաթիռ։ «Ռադիոէլեկտրոննիե տեխնոլոգիի» կոնցեռնը ստեղծում է ժամանակակից հաշվարկային ու ինքնաթիռային համակարգեր, հսկողության համակարգեր, առանց հարթակի իներցիոն նավիգացիոն համակարգ, ռադիոէլեկտրոնային պայքարի համալիր, զենքի կառավարման համակարգեր։ Տուպոլև–160Մ արդիականացված ռմբակոծիչը զինված կլինի հակաօդային պաշտպանության ամենակատարյալ համակարգով ու արգելքներից պաշտպանվելու ամենաապահով համակարգով։

Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին

Տու–160Մ–ը կարող է ռազմավարական ռմբակոծիչի համար անհավանական արագություն հավաքել` 2200 կմ/ժամ։ Այն ուրիշ բնութագրերով էլ է զգալիորեն գերազանցում արևմտյան տարբերակներին։ Առաջիկա տարիներին նորացված «Սպիտակ կարապը» շատ օգտակար կլինի Ռուսաստանի համար որպես զսպող համոզիչ գործոն։

Պատասխան հարվածի երաշխիք. Ռուսաստանում մարտական հերթապահության է անցնում «Ավանգարդը»

Տու–160–ը ստեղծվել է որպես ամերիկյան միջմայրցամաքային В-1 կործանիչի պատասխան (ամերիկացիները 21 հատ նման ինքնաթիռ են սարքել)։ Սակայն Տու–160–ն ի սկզբանե նախագծային մի քանի մոդիֆիկացիա ուներ, դրանք վկայում էին խորհրդային կոնստրուկտորների դպրոցի հզորությունն ու տեխնոլոգիաների մակարդակը։

Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում