Ժամանակակից ճաշարան՝ բոլոր հնարավորություններով. Բակո Սահակյանն այցելել է զորամաս

Պաշտպանության բանակի զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է, բարելավվում են առկա ենթակառուցվածքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik.Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախաագահի մամուլի ծառայությունից։

Ժամանակակից ճաշարան՝ բոլոր հնարավորություններով. Բակո Սահակյանն այցելել է զորամաս

Տեղեկացվում է, որ զորամասն այսօրվանից նոր՝ ժամանակից ճաշարան ունի՝ բոլոր հնարավորություններով. ամբողջովին վերակառուցվել է կաթսայատունը։

Բակո Սահակյանին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նրանք տեղում ծանոթացել են զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Չարաշահման դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ. Փաշինյանը`բանակի սննդի մասին

ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է, բարելավվում են առկա ենթակառուցվածքները, նոր հնարավորություններ ստեղծվում ինչպես զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, այնպես էլ՝ մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար։