Հռոմն Իսրայելին կհանձնի Քրիստոսի մսուրը. երկու հազար տարի անց մասունքը կվերադառնա Բեթղեհեմ

Ժամանակին մասունքը Հռոմի պապ Թեոդորոս I–ին է նվիրել Երուսաղեմի պատրիարք Սոփրոնիոսը, երբ մահմեդականները գրավել են Սուրբ հողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հիսուս Քրիստոսի մսուրի փոքր կտորը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թույլտվությամբ կհանձնվի Իսրայելին։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Սուրբ հողի ներկայացուցչությունը։

Ինչո՞ւ ենք ամենուրեք «հայու գեն» փնտրում, կամ Հիսուս Քրիստոսն էլ էր հա՞յ

Նշվում է, որ քրիստոնեական մասունքը Երուսաղեմ կհասնի նոյեմբերի 29–ին։ Հաջորդ օրը այն կտեղափոխեն Բեթղեհեմ քաղաք, որտեղ ծնվել է Քրիստոսը։

Այդ իրադարձությանն արձագանքել է ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ Ֆրանչեսկո Պատոնան։

«Մենք հուզված ենք և շնորհակալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին այդ նվերի ու սուրբ մասունքը պահպանելու իրավունքի համար», – մեջբերում է նրան Haaretz–ը։

Հայերը միշտ հավատարիմ են եղել Քրիստոսին. Հռոմի պապը շնորհավորել է մխիթարյանականներին

Մասունքը Հռոմի պապ Թեոդորոս I–ին է նվիրել Երուսաղեմի պատրիարք Սոփրոնիոսը մահմեդականների կողմից Սուրբ հողը գրավելու ժամանակ։ Մինչ այս այն պահվում էր Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։

Հայաստանի գյուղերից մեկում Քրիստոսի դեմքով լավաշ են թխում. լուսանկարներ