Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է

Հայկական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցելու է ՀԱՊԿ–ի պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բիշքեկ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին:

Նշենք, որ այսօր Բիշքեկ է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները