ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպմանը մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, որի կազմում Բիշքեկ են մեկնել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այսօր մեկնել է Բիշքեկ։ Նրա գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-28–ը կլինի Ղրղըզստանի Հանրապետությունում` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
ԱԻ նախարարը Բիշքեկում է. նա կմասնակցի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստին
Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Ղրղըզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը։
Sputnik Արմենիայի թղթակիցը նույնպես մեկնել է Բիշքեկ և այնտեղից պարբերաբար լուրեր կհայտնի մեր ընթերցողներին։