ԱՄՆ Կոլումբիայի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

Բանաձևը նախատեսում է կրթության միջոցով Կոլումբիայի շրջանի բնակիչներին իրազեկել Հայոց ցեղասպանության մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի– Sputnik. ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Գրեմը Սպիտակ տան խնդրանքով է Սենատում արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. ԶԼՄ

Այս բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և նախատեսում կրթության միջոցով Կոլումբիայի շրջանի բնակիչներին իրազեկել այդ ողբերգության մասին:

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի ընդունած բանաձևը: Հատկապես ողջունելի է այն հանգամանքը, որ բանաձևում շեշտադրվել է կրթության միջոցով շրջանի բնակչության իրազեկվածության բարձրացումը:

Սարգսյան. «ԱՄՆ-ի հայկական համայնքը փոխել է մարտավարությունը. վետոն շրջանցելու մեխանիզմ կա»

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Փաստաթուղթը պետք է քննարկվեր նաև Սենատում, բայց Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

1972-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ հայկական կազմակերպությունն է, որը զբաղվում է հայկական հարցերի իրազեկմամբ: