ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը տներից մեկի հետնամասում տեսել է, որ հարևանը պարանով կախված է ծառից։ Անմիջապես տեղյակ է պահել պատկան մարմիններին։
Դեպքի վայր եկած բժիշկներն ու ոստիկանները արձանագրել են, որ 67-ամյա տղամարդն արդեն մահացած է եղել։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նա ապրում էր Էջմիածին քաղաքում, իսկ տունը, որտեղ ինքնասպան է եղել, իր հայրական տունն է։
Տղամարդն այսօր էր ծեր մոր հետ եկել հայրական տուն և ժամեր անց դիմել այդ ծայրահեղ քայլին։
Ինքնասպանության պատճառների մասին որևէ վարկած չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։
Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է