Սենսացիա․ Հայաստանում հնագետները հայտնաբերել են ուրարտական դարաշրջանի կին ռազմիկի կմախքը

Ենթադրվում է, որ կինը ամազոնուհի է եղել, որոնց մասին խոսվում է հին հունական հեքիաթներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի բարձրլեռնային շրջանում հնագետները հայտնաբերել են Երկաթե դարաշրջանում մահացած կնոջ գերեզման: Կմախքի հետազոտությունից պարզ է դառնում, որ նա կարող էր ռազմիկ լինել, որի մասին հիշատակել են հին հույները։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը:

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից

Պարբերականի փոխանցմամբ՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում ծաղկում էր ուրարտական թագավորությունը: Ուրարտուն ունեցել է յուրօրինակ մշակութային միջավայր, որտեղ կարևոր տեղ են զբաղեցրել որսորդությունը, ռազմական և առևտրային տնտեսությունը: 

Հայ հետազոտողների խումբը կմախքը հայտնաբերել է Լոռու մարզում։ Այն թաղվել է կոր տեսքով, վրան զարդեր են եղել, որոնք թվագրվում են մ.թ. ա. 8-6-րդ դարերով։ Հնագետները եկել են այն եզրակացության, որ կմախքը պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ։

Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին

Հնագետների խոսքով՝ կնոջ մարմնի վերին հատվածին ամրացված ուժեղ մկանները վկայում են աշխատանքային զգալի ակտիվություն մասին։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հայ հնագետները հին Ուրարտուի մարտիկների մնացորդներ են հայտնաբերում: Ենթադրվում է, որ կինն ամազոնուհի է եղել, որոնց մասին խոսվում է հին հունական հեքիաթներում։ Հնագետների ընթացիկ բացահայտումներն իսկապես ապացուցում են կին մարտիկների գոյությունը, որոնց կյանքը համապատասխանում էր հունական առասպելներում ամազոնուհիների նկարագրություններին: