ՌԱԴԻՈ

Հարությունով. «ՀՀ-ն ստիպված կարգելափակի Բաքվի որոշումը՝ օգտվելով վետոյի իր իրավունքից»

Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանն ու այդ ռազմաքաղաքական կազմակերպությունում Հայաստանի կշռին:
Sputnik
Հարությունով. «ՀՀ-ն ստիպված կարգելափակի Բաքվի որոշումը՝ օգտվելով վետոյի իր իրավունքից»

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված պատմությունից հետո  հարցը լուծվեց փոխզիջման ճանապարհով: Այսինքն` մի կողմից նախագահությունը կառույցում Հայաստանից չվերցրին, իսկ մյուս կողմից էլ չստացվեց այն տարբերակն իրականացնել, ըստ որի՝ հայկական կողմը Խաչատուրովի փոխարեն առաջարկում էր իր նոր թեկնածու նշանակել այդ պաշտոնում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ

«Հագուցալուծման այս տարբերակը ցույց է տալիս, որ տեղի չի ունեցել Հայաստանի դիրքերի կտրուկ ուժեղացում կամ թուլացում: Դիրքերը մնացել են նույնը: Եվ առհասարակ կշիռը պայմանավորված է ոչ թե նման իրավիճակներով, այլ իրական հնարավորություններով»,- նշեց Հարությունովը: 

Անդրադառնալով նշված կառույցին Ադրբեջանի հնարավոր անդամագրվելու թեմային՝  Հարությունովը նշեց, որ հարցը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով ակտուալ կլինի պաշտոնական Բաքվի վերջնական որոշումն այս հարցում: Ադրբեջանն այժմ իրականացնում է աշխարհաքաղաքական որոշակի մանևրում և ձգտում է մոտ լինել թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին:

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

«ՀԱՊԿ-ին առնչվող խոսակցությունները մանևրելու մի մասն են, որով Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից քաղաքական դիվիդենտներ շահել: Իսկ եթե վերջնականապես որոշեն անդամագրվել ՀԱՊԿ-ին, ապա խնդիրներ կունենան Արևմուտքի հետ: Ներկա պահին տպավորությունն այն է, որ Բաքուն վերջնական որոշում դեռ չունի: Նրանք կփորձեն տեղեկատվական դաշտ բերել հարցը, որպեսզի ինչ-որ բան ձեռք բերեն դրա դիմաց»,- ասաց փորձագետը:

ՌԴ–ն պատրաստ է օգնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. Լավրով

Նրա կարծիքով՝ եթե իսկապես Ադրբեջանը որոշի անդամագրվել ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կհայտնվի բարդ դրության մեջ ու ստիպված կլինի արգելափակել այդ որոշումը՝ օգտվելով վետոյի իր իրավունքից: