«Զվարթնոցի» աշխատակիցը խոշոր գումարով դրամապանակ է գտել. մնում է` տերը հայտնաբերվի

Օդանավակայանում հայտնաբերված պայուսակում ավելի քան 11 հազար դոլար կա, մոտ 45 հազար ռուսական ռուբլի և ոչ միայն այսքանը։ Լուսանկարներում երևում է պայուսակի ամբողջ պարունակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը նոյեմբերի 25-ին գումարով պայուսակ է հայտնաբերել մեկնման սրահում։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հայերի մշակած խելացի դրամապանակը չի կորչի

«Պայուսակում եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Խելացի դրամապանակի» հեղինակը բացում է իր հաջողության գաղտնիքը և ներկայացնում սխալները

Օդանավակայանը հորդորում է ուղևորներին ուշադիր լինել սեփական իրերի նկատմամբ։

Խոշոր գումարով դրամապանակը մոռացել էին «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում