ՌԴ հայերի միությունը և Բելյանկինի գործով հայ կասկածյալի փաստաբանը դիմել են ՌԴ օմբուդսմանին

Կալանքի տակ գտնվող հայերից մեկի պաշտպանը պնդում է, որ նա անմեղ է և խնդրում է Մոսկալկովային օգնություն ցուցաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Մերձմոսկվայում նախկին հատուկ ջոկատայինի սպանության գործով կասկածյալներից մեկը դիմել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային, Sputnik Արմենիային հաղորդեց հենց օմբուդսմանը։

Հոկտեմբերի վերջին Մոսկվայում դատարանը 3 ամսով երկարացրել է չորս քաղաքացիների` Արթուր Հակոբյանի, Սերգեյ Խոջայանի, Համլետ Հայրապետյանի և Հրանտ Հայրապետյանի կալանքի ժամկետը, որոնք մեղադրվում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում հատուկ նշանակության ջոկատի նախկին անդամ Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ։

Ռուս հատուկջոկատայինի սպանության գործի մասնակցին ձերբակալել են Հայաստանում

«Ես դիմում եմ ստացել Հայաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության հետ կապված, որը մասնակցել է ծեծռկտուքի, որի ընթացքում մարդ է մահացել։ Պաշտպանական կողմը կարծում է, որ Հայաստանի քաղաքացին անմեղ է», – ասաց Մոսկալկովան։

Մոսկալկովայի խոսքով` հիմա զբաղվում են այդ գործով։ Փորձում են առավելագույն մարդասիրական օգնություն ցուցաբերել իրավունքների պաշտպանության հարցում։

Մոսկալկովայի խոսքով` քննությունը դեռ չի ավարտվել, նա իրավունք չունի դրան միջամտելու։

Մոսկվայի դատարանը երկարաձգել է Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրյալների կալանքը

«Կարող եմ միայն դիմել դատախազություն, որպեսզի նրանք ուժեղացնեն հսկողությունը։ Ինչն էլ արել եմ», – ասաց Մոսկալկովան։

Նրան դիմել են Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, կասկածյալներից մեկի ազգականները և փաստաբանը։ Մոսկալկովան չի նշել, թե ում մասին է խոսքը։

Հատուկջոկատայինի սպանության գործով ձերբակալված Գուրգեն Օհանյանն ազատ է արձակվել

ՌԴ հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ, Սիրիայի ռազմական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինը սպանվել է հունիսի 1-ին՝ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ գյուղում տեղի ունեցած զանգվածային կռվում։ Նա փորձել է պաշտպանել տեղի բնակիչներից մեկին, որին ծեծել են փողոցում։