Մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է վարսավիրին ծեծելու լուրը

Արարատի մարզպետն իրավապահներին հորդորում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ծեծի մասին լուրերի իսկությունը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է լուրն այն մասին, որ մազերը չհարդարելու համար ծեծել է վարսահարդարին։ Այս մասին Սարգսյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հայտարարում եմ, որ դա ապատեղեկատվություն է։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին և իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որևէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը»,– գրել է նա։

Սարգսյանը նյութի կապակցությամբ հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը։ Եվ եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և մարզպետին մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը։

Քննչական կոմիտեն հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի անմեղությունը

168.am-ը գրել էր, որ մարզպետի եղբայրը ծեծել է վարսավիրին, որը հերթից դուրս հրաժարվել է սպասարկել մարզպետին։ Վարսավիր Սերոբը լրատվամիջոցի հետ զրույցում չի հերքել տեղեկությունը, բայց մանրամասներ էլ չի հայտնել։

Լոռու մարզպետը նոր բացահայտում է արել. ինչպես է նախկին քաղաքապետը վաճառել Վանաձորի հողերը