ՌԱԴԻՈ

«Իրականում». Ցեղասպանության բանաձևը ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև պատնեշ է դառնում

Իրականում Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգում դեռ արդիական է: Ինչպես կանխատեսել էինք՝ բանաձևը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համատեքստում էր. հիմա այդ մասին գրեթե բացահայտ են խոսում:
Sputnik

Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք էին գտել, ու այդ գործիքը չի աշխատել: Ըստ երևույթին՝ թուրքերը այդքան էլ օբյեկտիվ չեն գնահատում իրենց գլխավերևում կուտակվող վտանգը. կամ էլ՝ ծանր ու թեթև են արել ու որոշել են, որ իրենց աշխարհաքաղաքական դիրքորոշման վեկտորը որոշելու համար Միացյալ Նահանգներից դեպի Ռուսաստան թեքվելը ավելի կարևոր է, քան Հայոց ցեղասպանության խնդրի հետ առերեսվելն ու առճակատվելը:

«Իրականում». Ցեղասպանության բանաձևը ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև պատնեշ է դառնում
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան