«Իմ քայլի» ներկայացուցիչն այլևս չի ուզում աշխատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Շաթիրյանը հայտարարել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների մի մասի անվստահության պայմաններում գերադասում է դուրս գալ հանձնաժողովի կազմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրված Էդգար Շաթիրյանը հայտարարել է, որ հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Այս մասին Շաթիրյանը գրել է Facebook–ի իր էջում։

ԲԴԽ–ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Փաշինյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվեց. բոլոր թեկնածուներն ընտրվեցին

«Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ»,–գրել է իմաքայլական պատգամավորը։

Ատովմյան. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը խնդրահարույց է»

Նա շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի կառավարող «Իմ քայլը» խմբակցությանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իր թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաև Ազգային ժողովին՝ իրեն վստահության քվե տալու համար։