ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, այսօր այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը և տեսել, թե ինչ պայմաններում են ծառայությունն իրականացնում զինվորները։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։
«Ամեն անգամ գալ և կանգնել իրենց կողքին, և տեսնել այն պայմանները, որտեղ իրենք ծառայություն են իրականացնում, մեր անվտանգությունն են պահպանում, ուժ է տալիս, վստահություն է տալիս։ Զինված ուժերը, մեր բանակը ոչ միայն իմ, այլև մեր ամբողջ ժողովրդի հոգատարության և ուշադրության ներքո է»,–ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով` մի բան է Երևանում կամ քաղաքում մտածել և զգալ այդ ուժը, բոլորովին այլ զգացողություն է, երբ ունես հնարավորություն լինել նրանց կողքին․ այնտեղ մթնոլորտում այլ ոգի կա։
«Ինչ վերաբերում է իմ որդուն՝ վստահ եմ, որ ինքը շատ լավ և կարգապահ զինվոր է, մեր բանակին արժանի զինվոր է»,-ասել է Հակոբյանը։
Աշոտ Փաշինյանն առաջնագծում. սառը ցնցուղ Բաքվի համար կամ Մամեդյարովի նյարդերը տեղի են տալիս
Նա հավելել է նաև, որ պայմանները, որ տեսել է այցելության ժամանակ, շատ ոգևորիչ են և շատ կցանկանար, որ բոլոր դիրքերում զինվորները նման պայմաններում ծառայեին։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, բանակ է զորակոչվել 2018թ.–ի հուլիսի 9-ին։ Նա ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։
Բա Աշոտը ե՞րբ է գալու. Փաշինյանի դուստրը խառնեց վարչապետ հայրիկի մտքերը
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այն զորամասերում, որտեղ ծառայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, զինվորները ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։