Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սարգսյանը նաև ՌԴ քաղաքացի է, այդ պատճառով էլ նրան չեն արտահանձնի ՀՀ-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) ՌԴ քաղաքացի չէ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Նա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի»,–ասացին ԱԱԾ–ին: Նշենք, որ Լևոն Սարգսյանի գործը քննվում է ԱԱԾ-ում:

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

Նրա ձերբակալումից հետո մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Սարգսյանը նաև ՌԴ քաղաքացի է, այդ պատճառով էլ նրան չեն արտահանձնի ՀՀ-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին Մոսկվայում ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին»։

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի` ավազակության և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։

Սուրիկ Խաչատրյանը կարող է վերադառնալ Հայաստան ու բուժումն այստեղ շարունակել. ՀՔԾ պետ

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզման մեջ էր։ Այժմ լուծվում է Սարգսյանի արտահանձնման հարցը:

Նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Այս տարվա մայիսին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի` «Ալրաղացի Լյովիկի» թիկնազորն էլ, հետաքննության վարկածով, մասնակցել է 2008թ.-ի մարտի 1–ի ցույցերը ճնշելուն։