ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 18–ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Albanian Daily News կայքին։
«Մահացել է առնվազն 18 մարդ, շատերն անհետ կորած են, ավելի քան 600–ը տուժել են այսօր` նոյեմբերի 26–ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով»,–հաղորդել է կայքը։
Դեռևս չհաստատված տվյալներով` զոհերի թիվը կարող է հասնել 20–ի։
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին Ալբանիայի Տիրանա քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի և մեծությամբ երկրորդ քաղաք Դուրեսի միջև։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ:
Իրանի ու Թուրքիայի սահմանին երկրաշարժ է եղել
Ավելի վաղ հաղորդել էին 9, ապա` 13 զոհի մասին։ Ալբանիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տուժել է մոտ 600 մարդ, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Իտալիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և Կոսովոյի փրկարարները մասնակցում են որոնողական աշխատանքներին։