ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 26 – Sputnik. Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:
Դանակահարված տղամարդը մահացել է` առանց իր հետ պատահածի մասին ինչ–որ բան ասելու
Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և դիերը պատգարակով մոտեցրել են Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. վարորդը տեղում մահացել է
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով պետք է վերամբարձ կռունկով կամ քարշակով դուրս բերվի անվտանգ վայր և տեղափոխվի ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: