ՌԱԴԻՈ

Քթոյան. «Հայաստանում գիտակցում են խաղատնային բիզնեսի խոցելիությունը»

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մակրոտնտեսական համապատկերում խաղատնային բիզնեսի գործունեությանն ու ցուցանիշներին:
Sputnik
Քթոյան. «Հայաստանում գիտակցում են խաղատնային բիզնեսի խոցելիությունը»

Խաղատնային բիզնեսն առաջին ինը ամիսներին ավելի քան 300 միլիարդ դրամի շրջանառություն է ապահովել: Սա նախորդ տարվա ցուցանիշից 25 տոկոսով շատ է, ինչը զգալի թիվ է, եթե դիտարկենք հատկապես ծառայությունների ոլորտը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։

«Էլիտար» բնակարաններ և օնլայն խաղատուն. հարկային բարեփոխումների նոր կետերը ՀՀ–ում

«Սա մի իրավիճակ է, երբ ունենք այն, ինչ ունենք: Չէի ասի, թե սրա խոցելիությունը չի գիտակցվում: Դրան են միտված այն քայլերը, որոնց մասին, համենայնդեպս, հայտարարում են, ու նաև որոշակի փոփոխություններ մտցվել են, որոնք միտված են սահմանափակելու խաղատնային բիզնեսի գործունեությունը»,- նշեց տնտեսագետը:

Հայկական TV-ները կտուժե՞ն շահումով խաղերի գովազդը կրճատելուց, ո՞վ կշահի

Քթոյանի համար հուսադրող է նաև այն հանգամանքը, որ չնայած այս ոլորտի աճը բավականին մեծ է, բայց համադրության մեջ աստիճանաբար նվազում է: Անցյալ տարի աճը կազմել է 45 տոկոս, 2017թ.-ին՝  37 տոկոս: Այսինքն՝ սա մի ոլորտ է, որը վերջին տարիներին հսկայական թռիչքային աճ է արձանագրել, և այսօր ունենք համատարած խաղամոլության էֆեկտ, ինչը հոգեբանական տեսանկյունից լուրջ խնդիր է: 

«Կտեսնենք բոլոր խաղադրույքներն ու գումարները». ՊԵԿ–ը լրջորեն կզբաղվի օնլայն խաղատներով

Տնտեսագետի համոզմամբ՝ ուսանելի կարող է լինել եվրոպական որոշ երկրների փորձը, որոնք ընդհանրապես արգելափակում են նմանօրինակ կայքերը, հետևաբար այստեղ կա օրենսդրական սահմանափակումների խնդիր: Կառավարությունը հասկանում է, որ միայն դրա վրա հիմնվելով չի կարող շեշտադրումներ անել: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոլորտում կա որոշակի նվազում: