Պատանի հայուհիները գերել են Մաքսիմ Գալկինին և «Лучше всех» շոուի հանդիսատեսին. տեսանյութ

Աիդան դաշնամուրով վիրտուոզ կատարել է ջազային ստեղծագործությունը, իսկ Էվելինան պատմել քեյք–փոփսերի պատրաստման գաղտնիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երկու պատանի հայուհիները դարձել են ռուսական առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Лучше всех» շոուի հերոսուհիներ` 7-ամյա Էվելինա Մուսաելյանը Պյատիգորսկից և 13-ամյա Աիդա Ավանեսյանը Երևանից։

Աղջիկներին հաջողվել է տպավորել ոչ միայն շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին, այլև հանդիսատեսին։

«Մեր տաղավարում դեռ երբեք սարսուռ առաջացնող տիրուհի չի եղել։ Չէ՞ որ հենց նրա մատները սահում են ստեղներով, ձեր մարմնով անմիջապես սարսուռ է անցնում», – ասել է Գալկինը` ներկայացնելով դաշնակահարուհի Աիդային։

Այն բանից հետո, երբ աղջիկը ջազային ստեղծագործությունը կատարեց, հանդիսատեսը հասկացավ հաղորդավարի խոսքերի իրական իմաստը` երկար վանկարկելով պատանի դաշնակահարուհու անունը։

Իսկ Գալկինը հիացած էր. «Բրավո։ Ֆենոմենալ է, Աիդա։ Այսպիսի վիրտուոզ կատարում, այսպիսի արագություն, այսքան հույզեր։ Ֆանտաստիկ կատարում»։

Աղջկա մոր` Էսթեր Պետրոսյանցի խոսքով` երաժշտության նկատմամբ ձգտումը, սերն ու հետաքրքրությունը դստեր մոտ նկատել է դեռևս երեք տարեկանից, իսկ պարապել Աիդան սկսեց արդեն 5 տարեկանից։

Իր հերթին 7 տարեկան Էվելինան զարմացրել է խոհարարական վարպետությամբ։  Իր կյանքում առաջին տորթը աղջիկը պատրաստել է 4 տարեկանում` հայրիկի ծննդյան օրը։

«Չեք կարող, հայերեն սովորեք». երևանցի Լիանան օգտակար խորհուրդ է տվել Գալկինին

Իսկ այսօր հայուհին հմտորեն քեյք–փոփսեր է պատրաստում` փայտիկի վրա մինի տորթեր։ Տաղավարում դրանք պատրաստել Էվելինային օգնեց երգչուհի Աննա Պլետնյովան։

«Այսինքն` սա կարելի է անվանել քաղցր խորոված Պյատիգորսկից», – կատակել է Գալկինը։

Երկու հայուհիներն էլ իրենց ելույթների համար խորհրդանշական մեդալներ, ինչպես նաև նվերներ են ստացել։