ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ։
Ինչու է աշխատանքից ազատվել Մովսես Հակոբյանը. ինստիտուտը խնդիրնե՞ր է առաջացրել
Արման Հովնանյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019թ․ օգոստոսի 8-ին։ Մինչ այդ նա եղել է HSBC բանկի ինչպես հայաստանյան մասնաճյուղի կորպորատիվ վարկավորման կառավարիչ. նույն պաշտոնն է զբաղեցրել նաև բանկի Քուվեյթի և Մալթայի մասնաճյուղերում։