ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերյանի զորամասերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել` զինծառայող է ինքնասպան եղել։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց զինծառայողի մահվան լուրը։
«Պարանով կախվել է»,–ասաց նա։
Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է
Այլ մանրամասներ Հովհաննիսյանը չհայտնեց` նշելով, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհրապարակեն։