«Էյ-Ի-Ջի Սերվիսը» կփակվի՞. ընկերությունում այդ մասին առաջին անգամ են լսում. «Փաստ»

«Փաստը» գրում է, որ իշխանությունը քննարկում է գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը: Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

Շմոլ գազից թունավորվելու 2 դեպք` 1 օրում. ընտանիքի 9 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Թերթի տեղեկություններով` իշխանությունների ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու եւ պարբերաբար շահարկելու համար։ 

Թերթի նաև նշում է, որ այս թեմայի հետ կապված՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել եւ հանձնարարվել է, առայժմ ներքին կարգով, հանձնաժողով ձեւավորել ու կոնկրետ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ ֆինանսական հոսքեր ունի տվյալ ձեռնարկությունը։

«Կաթսա ունենք, բայց չենք միացնում». քաղաքացիները` տները ջեռուցելու մասին. տեսանյութ

Հանձնարարվել է, որ հարցի վերաբերյալ հատուկ եզրակացություն ներկայացնեն նաև ՊՎԾ-ն, ԱԻՆ-ը և ՀԾԿՀ-ն՝ ընկերության գործունեության ամբողջական ու համապարփակ պատկերն ունենալու նպատակով:

Sputnik Արմենիայի թղթակիցը մեկնաբանության համար կապ հաստատեց AEG ծառայության ղեկավարության հետ: Ընկերության գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Մեր այն հարցին, թե համապատասխան կառույցները «հետաքրքրվել են» ընկերության գործունեությամբ, Նալբանդյանը հակիրճ պատասխանեց. «Բացարձակապես ոչ»: