«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել». Փաշինյանը հասցեներ է հրապարակել

ՀՀ վարչապետը նշել է, թե որ դեպքերում ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտենա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հրապարակել է այն հասցեները, որտեղ կարելի է դիմել ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով` խնդրելով հնարավորինս շատ տարածել այս լուրը։

Փաշինյանը Facebook-ում աշխարհի ամենաակտիվ առաջնորդների տասնյակում է

Վարչապետը նշել է, որ բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

«Ուշադրություն. բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս, քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը»,–գրել է Փաշինյանը:

Նա հորդորել է իր գրառման մեջ նշված հեռախոսահամարները զբաղված լինելու դեպքում ավելի ուշ զանգել, քանի որ դա կարող է նշանակել, որ շատերն են զանգում:

Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել