ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ԱՄՆ-ի հայկական համայնքը փոխել է մարտավարությունը. վետոն շրջանցելու մեխանիզմ կա»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման դեմ վետո կիրառելու մասին։
Sputnik
Սարգսյան. «ԱՄՆ-ի հայկական համայնքը փոխել է մարտավարությունը. վետոն շրջանցելու մեխանիզմ կա»

Սուրեն Սարգսյանի խոսքով` սենատոր Լինդսի Գրեմը, ըստ էության, հրաժարվել է քվեարկության դեպքում նորից օգտվել վետո կիրառելու իր իրավունքից։

«Շատ կարևոր էր, որ բանաձևը կրկին բերվեր Սենատի օրակարգ, և դա հնարավոր եղավ հայկական համայնքի ու լոբբիստների աշխատանքի արդյունքում»,-շեշտում է ամերիկագետը։

Գրեմը Սպիտակ տան խնդրանքով է Սենատում արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը. ԶԼՄ

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ) Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց հոկտեմբերի 29–ին։ Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Փաստաթուղթը պետք է քննարկվեր նաև Սենատում, բայց Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

Ինչ վերաբերում է Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուին, որը դեմ էր արտահայտվել բանաձևի քվեարկությանը, ապա Սարգսյանի խոսքով, հիմա փորձում են գտնել Փերդյուի կապը թուրքական և ադրբեջանական լոբբիստների հետ։

«Այդուհանդերձ, այս պահի դրությամբ ԱՄՆ-ի հայկական համայնքը փոխել է մարտավարությունը, պետք է հնարավորինս շատ սենատորներ աջակցեն բանաձևին, որպեսզի հանրապետական մեծամասնության առաջնորդը բերի բանաձևը քվեարկության, և փաստաթուղթն ընդունվի ձայների մեծամասնությամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ամերիկագետը։

Նրա խոսքով` այդ դեպքում կա վետոն շրջանցելու մեխանիզմ։

«Բանաձևի անցկացման համար անհրաժեշտ են սենատորների պարզ մեծամասնության ձայները։ Սակայն հայկական համայնքը ցանկանում է այնպես անել, որ Սենատի պարագայում ևս Ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունվի ձայների ճնշող մեծամասնությամբ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը խոստովանել էր, որ Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով է արգելափակել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին