Նոյեմբերի 27-ին հեռուստաալիքների աշխատանքը 2 ժամով կդադարեցվի

Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Այս մասին հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը։

«Այդ ընթացքում մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սարքավորումներն անջատվելու են Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսադիոդները, բաշխիչները, փոխանցման տուփերը, որոնք կարգավորում են լուսավորությունը, այսօր արդիականացման կարիք ունեն