«Կատարյալ կին» Բելլա Հադիդին փակել են ակվարիումի մեջ. տեսանյութը ռեկորդներ է սահմանում

Մոդելի մասին բոլորը սկսեցին խոսել այն բանից հետո, երբ նրա արտաքինը կատարյալ ճանաչվեց։ Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դը Սիլվան Հադիդի դեմքի համար կիրառել է «Ոսկե հատման» ֆորմուլան, որը սահմանել է Լեոնարդո դա Վինչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմ բերի — Sputnik. Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին «կատարյալ կին» են ճանաչել, Instagram–ում տեսանյութ է հրապարակել, որում նրան փակում են ապակե ակվարիումի մեջ։

Սադրիչ տեսահոլովակում երևում է` ինչպես են 23–ամյա մոդելին փակում թափանցիկ խցիկում. նկարահանող խմբի անդամները դրելի օգնությամբ ամրացնում են կափարիչը։

«Սա ես եմ, փակվում եմ հյուրանոցի իմ համարում 27 օր անընդմեջ աշխատելուց հետո», – տարօրինակ տեսանյութը մեկնաբանել է Հադիդը։

Երկրպագուները փորձել են գուշակել` ինչ է նկարահանվում, մյուսները հարցնում են` արդյո՞ք նա շնչահեղձ չի լինի, ոմանք էլ գովում են նրա դիմացկունությունն ու աշխատունակությունը։ «Կեցցես», – գրում են երկրպագուները։

Վառ, սեքսուալ և նորաձև․ Fashion-2019-ի ամենաոճային կանայք և տղամարդիկ

Նշենք, հոկտեմբերին Հադիդի արտաքինը կատարյալ է ճանաչվել։ Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դը Սիլվան կիրառել է Հադիդի դեմքի համար «Ոսկե հատման» ֆորմուլան, որը սահմանել է Լեոնարդո դա Վինչին։ Պարզվել է` նրա դեմքի մասերի հարաբերակցությունը 94,35 %–ով մոտ է կատարելությանը։