Իրաքում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներն այրում են կառավարական շենքերը

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի միջոցներ է կիրառում, որոնց արդյունքում հարավային երկու շրջաններում արդեն զոհվել է 6, վիրավորվել` 158 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Իրաքում շարունակվող հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են հարավային Զիքար շրջանի ղեկավարի գրասենյակի շենքը։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

«Իրականում». Սիրիայից ու Իրաքից էվակուացված բանակը ԱՄՆ-ն ուզում է Ջավախքո՞ւմ տեղակայել

Շրջանի անվտանգության վարչությունից հայտնել են, որ ակցիայի մասնակիցները դյուրավառ հեղուկներով լցված շշեր են նետել շենքի վրա, ինչի հետևանքով բռնկված հրդեհն արագ տարածվել է ամբողջ շենքով մեկ։

Բուխարեստում ցրել են հանրահավաքը․ ոստիկանը ծեծել է ցուցարարին․ տեսանյութ

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի միջոցներ է կիրառում, որոնց արդյունքում հարավային երկու շրջաններում` Զիքարում ու Բասրայում, արդեն զոհվել է 6, վիրավորվել` 158 քաղաքացի։

Հիշեցնենք` Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Իրաքցիները դժգոհում են երկրում տիրող գործազրկությունից ու կոռուպցիայից։

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հրաժարական է տվել

Հոկտեմբերին ևս Իրաքի հարավում բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի կառավարական շենքեր էին հրդեհել։

Բողոքի ակցիաների մեկնարկից մինչ օրս երկու ամսվա ընթացքում Իրաքում զոհվել է ավելի քան 300 մարդ, 15 000-ից ավելին վնասվածքներ են ստացել։