Հերթական ավտոարտադրողը «ներխուժեց» էլեկտրամեքենաների ինդուստրիա. տեսանյութ

Ճապոնական Lexus-ը որոշել է հետ չմնալ մրցակիցներից և ներկայացրել է իր առաջին սերիական արտադրության էլեկտրական մեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Չինաստանի Գուանչժոու քաղաքում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսում Lexus-ը ներկայացրել է իր սերիական արտադրության առաջին էլեկտրամեքենան` քրոսովեր UX 300e-ն։ Այս մասին հայտնում է cdrinfo-ն։

Lexus UX 300e-ն ստեղծվել է UX ամենագնացի հենքի վրա, ունի 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ, որը տեղադրված է առջևում: 54,3 կվտ / ժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցն ապահովում է 400 կմ վազք։

LexusLink բջջային հավելվածը թույլ է տալիս վարորդին սմարթֆոնի միջոցով ստուգել մարտկոցի ընթացիկ լիցքավորումը և դրան համապատասխանող ուղևորության հեռահարությունը: Լիցքավորման ընթացքում ցուցադրվում է ավարտի մոտավոր ժամանակը։ Նախատեսվում է լիցքավորման պլանավորում ՝ հաշվի առնելով առաջիկա ուղեւորությունները և օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները: Ծրագիրը նաև թույլ է տալիս սեփականատիրոջը հեռակա կառավարել մեքենայի կլիման։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

Lexus-ը պլանավորում Է Չինաստանում UX 300e-ի մատակարարումները սկսել 2020 թվականին, իսկ 2021 թվականին մեքենան պետք է հասնի եվրոպական շուկա: Գնի մասին դեռ տեղեկություն չկա։

«Քարտեզահայրը» կօգնի ուտելու սիրահարներին, նեյրոցանցը` էպիլեպսիայով հիվանդներին