Մահացու է. հայտնի են վիտամին D–ի պակասի գլխավոր ախտանիշները

Վիտամին D–ի պակասը լրացնելու ամենահեշտ տարբերակը օրվա մեջ մոտ 10–15 րոպե արևոտ եղանակին զբոսնելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Բժիշկներից շատերը համամիտ են, որ վիտամին D–ն միակն է, որի պակասի դեպքում այն պետք է լրացուցիչ ընդունել, հատկապես, եթե ապրում եք հյուսիսային հատվածներում։ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Խոլիկը ձևակերպել է այդ վիտամինի պակասի 5 գլխավոր ախտանիշները։ Այս մասին հայտնում է Focus–ը։

Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար

Առաջին ախտանիշը վերջույթների ու հոդերի ցավն է, հատկապես` սառը եղանակին ու հատկապես` առավոտյան։ Եվս մեկ ախտանիշ է ավելորդ քաշը։ Կարևոր գործոն է մուգ մաշկը, քանի որ պիգմենտացիան բնական արևապաշտպան միջոց է, իսկ վիտամին D–ն արտադրվում է արևի լույսի ազդեցության տալ։ Չորրորդ կետը գլխի քրտնելն է, հինգերորդը` աղեստամոքսային խնդիրները։

Վիտամին D–ի պակասը լրացնելու ամենահեշտ տարբերակը մոտ 10–15 րոպե արևոտ եղանակին զբոսնելն է։ Այդ վիտամինի լավ մատակարար են նաև սաղմոնը, ձուն, կաթնամթերքը։ Ի դեպ, վերջերս բժիշկները վիտամին D–ի ևս մեկ կարևոր հատկանիշ են հայտնաբերել. այն ոչ միայն օգնում է առողջ պահել մկանների ու ոսկորների առողջությունը, այլև դանդաղեցնում է մելանոմայի բջիջների աճը։

Նազենի Հովհաննիսյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը