ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 22-ին արնաքամ վիճակում հիվանդանոց հասցված տղամարդը մահացել է`առանց իր հետ պատահածի մասին ինչ–որ բան ասելու։
Շրջանառող լուրերի համաձայն, տղամարդը կյանքին վերջ տալու նպատակով ինքն էր դանակով հարվածներ հասցրել իրեն։
Ինքնասպանության հակառակ կողմը. խոսե՞լ, թե՞ լռել կատարվածի մասին
Հիշեցնենք`նոյեմբերի 22-ին արնաքամվող տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել էին պատահական անցորդներն ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնության խումբը նրան հասցրել էր հիվանդանոց։
Կտրել է երակները, փորձել` նետվել պատուհանից. ինքնասպանության փորձ Հրազդանում
Բուժհաստատությունում պարզվել էր, որ վնասվածքները որովայնի հատվածում են։