Արմեն Սարգսյանը պարգևատրել է Ռոբերտ Ամիրխանյանին ու Սուրեն Հախնազարյանին

Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով, իսկ Սուրեն Հախնազարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ու ջութահակար Սուրեն Հախնազարյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Խաչատրյան. «Պարգևատրումները պետք է լինեն ոչ թե մասսայական, այլ ընտրովի»

«Երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,–նշված է նախագահի հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրում էլ նշված է, որ երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հախնազարյանին շնորհվում է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

«Վալերիանկա տուր մի հատ». Դավիթ Տոնոյանի այցը շոկի է ենթարկել մաեստրոյին. հուզիչ տեսանյութ

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հախնազարյանի 70, իսկ Ամիրխանյանի` 80–ամյակը։

Հախնազարյանը 1984-2007թթ. եղել է Կոմիտասի անվան լարային քառյակի ջութակահարը, իսկ 1974-2007թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Որպես մենակատար համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում։

«Սրանից էլ լավ օրհնե՞րգ». հանդիսատեսը երգում է Ռոբերտ Ամիրխանյանի հետ. տեսանյութ

Ամիրխանյանը հեղինակել է մի քանի հարյուր երգ, վոկալ շարքեր, օպերետներ, առաջին հայկական մյուզիքլը՝ «Ատամնաբույժն արևելյան», երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հեղինակ է հայտնի և սիրված բազմաթիվ երգերի երաժշտությունների: 2012 թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի: