Զավորոտնյուկի մենեջերը հերքել է վատ լուրերը. դերասանուհու ամուսինը սոցցանցային էջեր չունի

Հայտնի դերասանուհու առողջական վիճակի մասին իրական լուրերի բացակայությունը ստիպում է մարդկանց հավատալ ցանկացած տեղեկատվության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը՝ 48-ամյա գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, սոցցանցային էջեր չունի: Հետևաբար, կեղծ է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբրև Պյոտրը ջնջել է Անաստասիայի հետ բոլոր լուսանկարներն ու իր հետևորդներին: Այս մասին 360tv.ru -ին ասել է Զավորոտնյուկի մենեջեր Մարինա Պատապովան:

«Զավորոտնյուկի մոտ հիվանդությունը հաղթահարելու վճռականություն կա»․ մանրամասներ

«Պյոտրը սոցիալական ցանցերում էջեր չունի»,- ասել է մենեջերը և հավելել, որ դերասանուհու ընտանիքը ոչ մի կերպ չի արձագանքում մամուլում հրապարակված անհեթեթություններին:

Ստացվում է, որ գեղասահորդի անունով բացված Instagram-յան էջը, որն այս պահին դատարկ է, կեղծ էջ է եղել և երբեք էլ չի պատկանել Պյոտրին:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե Զավորատնյուկի ամուսինը ջնջել է նրա նկարները, դերասանուհու երկրպագուներին շոկի ենթարկեց: Ոմանք սկսեցին մտածել, որ Զավորոտնյուկը մահացել է: Շատերն էլ ենթադրեցին, որ ճիշտ են այն լուրերը, թե իբրև Չերնիշևը վաղուց ցանկանում էր ամուսնալուծվել կնոջից, սակայն դա չէր անում վերջինիս ծանր առողջական վիճակի պատճառով:

«Շատ զգուշորեն ասեմ»․ Ռազինը խոսել է Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին

ԶԼՄ–ների տվյալներով` 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ, իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը` չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։

Անաստասիա Զավորոտնյուկի մորը կարող են ձերբակալել. ԶԼՄ

Զավորոտնյուկի հարազատները որևէ կերպ իրավիճակը չեն մեկնաբանում։ Չորս տարի առաջ քաղցկեղից մահացել է Անաստասիայի հայրը։