Վերին Լարսում մնացած ավտոբուսը շարժվել է դեպի Երևան

Վերին Լարսում երկու օր լարված իրավիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիները, վերջապես, գալիս են Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ավտոբուսը շարժվել է դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Հայաստան եկող ավտոբուսում թմրանյութ է հայտնաբերվել. ձերբակալվածներ կան

Հիշեցնենք, որ երեկ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները, որոնք Հայաստան էին գալիս, հարցաքննվել են։

Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ էին հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

«Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի բեռնատարն ուղևորվել է ՌԴ. արտահանումը թույլատրվել է

Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր նոյեմբերի 23–ի գիշերը։ Ավտոբուսի ուղևորներից 3-ը ձերբակալվել էին արգելված բեռ տեղափոխելու մեղադրանքով: