Սարսափելի ավտովթար Օրենբուրգի մերձակայքում. 6 մարդ զոհվել են. տեսանյութ

Սարսափելի վթարի հետևանքով միկրոավտոբուսը բռնկվել է և ամբողջությամբ այրվել։ Ավտովթարը դարձել է 6 մարդու մահվան պատճառ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Օրենբուրգի շրջանում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, ևս երեք մարդ հոսպիտալացվել են: Համացանցում տեսանյութ է հայտնվել տեղի ունեցած սարսափելի վթարից:

Ըստ նախնական տվյալների ՝ առավոտյան 6: 10-ին (Մոսկվայի ժամանակով 4:10-ին) Օրենբուրգից 17 կմ հեռավորության վրա գտնվող Չիստի գյուղի տարածքում բեռնատարը բախվել է «Հունդայ» մակնիշի միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսը բռնկվել է:

Դիլիջանի ճանապարհին ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել ձորը. կան վիրավորներ

Ըստ նախնական տվյալների ՝ ավտոբուսում եղել են Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ: