ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Ժամային փոփոխությունից մարդիկ ավելի շատ շահում են, քան տուժում» 

Տնտեսագետ Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկին, ըստ որի՝ պետք է փոփոխություն կատարել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում։
Sputnik
Ավետիսյան. «Ժամային փոփոխությունից մարդիկ ավելի շատ շահում են, քան տուժում» 

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում։ Այն ընդունելու դեպքում մարտ և հոկտեմբերի ամիսներին ժամային փոփոխություններ կկատարվեն` անցնելով ամառային և ձմեռային ժամանակի: 

Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը սոցիալական հետևանքներ կառաջացնի. «Ժողովուրդ»

ՀՀ–ում կրկին ամառային ու ձմեռային ժամանակ կլինի՞. ԱԺ փոխնախագահների նախաձեռնությունները

Տնտեսագետ Սամվել Ավետիսյանի կարծիքով՝ նախաձեռնությունը ճիշտ է, որովհետև առաջին հերթին լինում է հոսանքի խնայողություն: Ըստ նրա՝ իհարկե կան նաև հարմարվելու բարդություններ, սակայն դա շատ արագ է անցնում, և մարդիկ ժամային փոփոխությունից ավելի շատ շահում են, քան տուժում:

Օդերևութաբանները 3 մարզում կտրուկ փոփոխություններ են կանխատեսում. եղանակի տեսություն

«Միայն առաջին երկու-երեք օրերին է մի քիչ դժվար, երբ պետք է քնից արթնանալ, կողմնորոշվել, գնալ աշխատանքի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը: 

Սամվել Ավետիսյանի տեղեկացմամբ՝ ամբողջ Եվրոպան հիմնված է շուկայական տնտեսության վրա, բայց նրանք անցնում են ժամային գոտիների, և այդ պրակտիկան կիրառվում է նրանց մոտ, հետևաբար, այստեղ զուտ էներգիայի խնայողության խնդիրն է և ավելի շատ բնական լույսից օգտվելու հնարավորությունը, ինչն ավելի առողջարար է: