ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Արդյո՞ք ներկրվող եղևնիներն իրենց հետ չեն բերում հիվանդություններ»

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ փոխնախագահի` եղևնիների վաճառքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։
Sputnik
Պետրոսյան. «Արդյո՞ք ներկրվող եղևնիներն իրենց հետ չեն բերում հիվանդություններ»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եղևնիների վաճառքի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացրել, ինչն, ըստ նրա, կնվազեցնի այն սպանդը, որը տիրում է Ամանորի օրերին:

Նախավարժանք` 2050 թվականի համար. նախարարը խոսել է միլիոնավոր ծառեր տնկելու մասին

Ռուբեն Պետրոսյանի կարծիքով՝ ապօրինի ծառահատումներն արդեն իսկ օրենքով արգելված են: Եթե հանկարծ հատեն որևէ ծառ, անպայման չէ, որ լինի եղևնի, ապա այդ դեպքում կլինեն մեծ տուգանքներ: Այդ հարցն արդեն լուծված է:

«Իսկ եթե անհրաժեշտ է, որ եղևնիներ հատեն, պետք է լինի նախարարության թույլտվությունը, որպեսզի որոշ կտորներում դա անեն, բայց այժմ նման հատումներ չեն իրականացվում, մանավանդ` Նոր տարվա կտրվածքով»,- նշում է Ռուբեն Պետրոսյանը:

Մասնագետի հավաստմամբ՝ ոչ միայն եղևնու, այլև ցանկացած ծառատեսակի հատման համար նախատեսված են խոշոր տուգանքներ: Օրինակ՝ «Կարմիր գրքում» ընդգրկված 50սմ տրամագծով ծառը հատելու համար օրինախախտը կտուգանվի 1500 դոլարով: 

Ծառեր` հարսանեկան տարոսիկների փոխարեն. ինչ է առաջարկում նախարար Էրիկ Գրիգորյանը

«Եթե նոր օրենքն էլ մնա թղթի վրա, դա հարցի լուծու՞մ է»,- տարակուսանքով ասում է Ռուբեն Պետրոսյանը և հավելում, որ եղևնիներն այժմ ներմուծվում են արտասահմանից, ուստի հենց այդ հարցը պետք է կարգավորվի, որպեսզի հասկանանք, թե ինչ են ներմուծում և արդյո՞ք ներկրվող եղևնիների հետ չեն բերում հիվանդություններ: