ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն գլխավորում է «Բիբլիո-Գլոբուսի» գնորդների շրջանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող գրքերի ցանկը։
«Գեղարվեստական գրականություն» բաժնում ժողովածուն ամենավաճառվածն է`նոյեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում։
«Սև աչքերը» շրջանցել է Վիկտոր Պելևինի «Թեթև հպումների արվեստը» գրքին և ֆրանսիացի Միշել Ուելբեկի «Սերոտոնին» վեպին։
Նշենք, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, որին ներկա էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Եթե խնամակալության օրգաններն այսօրվա պես գործեին, մեզ կխլեին մեր ծնողներից. Սիմոնյան
Գրքում հեղինակը պատմում է իր հայրենիքի և Մոսկվայում ապրած տարիների մասին, ինչպես նաև լրագրության հետ կապված պատմություններ։
Facebook–ը մեկ ամսից ավելի է` արգելափակել է RTD վավերագրական ալիքի էջը
Այն Մարգարիտա Սիմոնյանի հեղինակած երկրորդ գիրքն է. առաջինը («Մոսկվայում») լույս է տեսել 2010 թվականին։