Ինչպես անցավ Կարինայի «որոշիչ» ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում. տեսանյութ

Չնայած տարիքին՝ 13-ամյա Կարինան կարողացավ հաղթահարել հուզմունքն ու փայլուն ելույթ ունենալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Նոյեմբեր — Sputnik. Այս պահին «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հեռարձակվում է Լեհաստանի Գլիվիցե քաղաքում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2019» ամենամյա երգի մրցույթը, որտեղ Հայաստանի պատվիրակը՝ 13-ամյա Կարինա Իգնատյանն իր գունեղ  «Colours of Your Dream» երգով հանդես եկավ 15-րդ համարի ներքո: Կարինան իր ելույթը հրաշալի կատարեց:

Ինչպես օգնել Կարինա Իգնատյանին, որ հաղթի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Հեռուստադիտողները դեռևս հնարավորություն ունեն ևս մեկ անգամ քվեարկելու:

«Փայլուն ելույթ էր, Կարինա՛, շա՛տ ապրես»,-նշեց հաղորդավար Ավետ Բարսեղյանը և հայությանը կոչ արեց ակտիվ քվեարկել մեր մասնակցի օգտին:

Հիշեցնենք, որ մինչ Լեհաստան մեկնելը Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում:

«Մրցույթից առաջ, իհարկե, կա հուզմունք, բայց վստահ եմ, որ այն կանցնի: Այժմ միակ երազանքս մրցույթում հաղթելն է: Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ»,- ասել էր Կարինան:

2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր «L.E.V.O.N․» երգով։ Նա զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։