Իջևանում պաշտոնապես բացվեց էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը

«Ecocars»-ը էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որը Հայաստանում իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 Նոյեմբեր — Sputnik. Նոյեմբերի 23-ին «Ecocars» սոցիալական նախագծի շրջանակում Իջևանում պաշտոնապես բացվեց էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից:

Արցախի նախագահի հավանական թեկնածուն էլեկտրամոբիլով է շրջում Ստեփանակերտում

Այս ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների` էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող և էներգոանկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:

Ավելի շատ էլեկտրամոբիլներ՝ դեպի Հայաստան. մատակարարները արտոնություններ են պահանջում

«Մեզ համար առաջին էլեկտրական լցակայանի բացումը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվել և  սպառողական մոտեցումից արտադրողական մոտեցման անցնել»,-ասել է  Հայկ Չոբանյանը։

Իջևանում պաշտոնապես բացվեց էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը

Առաջին կես տարում բոլորը ցանկացողները կարող են անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները ՈՒՀՄ-ի լիցքավորման կայաններում:

700 000 եվրո`12 նոր մեքենա 12 նախարարի համար. ծառայողական էլեկտրամոբիլներ կգնեն

Նշենք, որ «Ուկրաինայի հայերի միություն»(ՈՒՀՄ) ՀԿ-ն միակ ուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է Ուկրաինայի ներկայիս բոլոր հայկական համայնքները և գործում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև միջազգային մակարդակում: Սփյուռքի զարգացումը, ուկրաինական հասարակության մեջ հայերի արդյունավետ ինտեգրման խթանումը, սոցիալական օգնությունը և հայրենակիցների աջակցությունը ՈՒՀՄ-ի գործունեության հիմնական խնդիրներն են: