ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի ճապոնական Նագասակի քաղաքում դատապարտել է միջուկային սպառազինությունը աշխարհում՝ կոչ անելով ազատվել դրանից։ Այդ մասին հաղորդում է DW-ն։
Սրբազան քահանայապետը նշել է, որ աշխարհում կայունությունը չի կարող ապահովել «անվստահության և վախի» տրամաբանությամբ։ Նա հայտարարել է, որ միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ միջոցների առկայությունը չեն կարող խաղաղության ձգտելու պատասխան լինել։ Հռոմի պապը կոչ է արել մտածել աղետալի հետևանքների մասին, որոնցով հղի է միջուկային զենքի օգտագործումը շրջակա միջավայրի և ամբողջ մարդկության համար։ Նա դատապարտել է սպառազինությունների ծախսերը աղքատության աճի և բնապահպանական խնդիրների ֆոնին։
Հռոմի պապը Սիրիայում սպանված հայերի մասին գրառում է արել
Հռոմի պապը ծաղկեպսակ է դրել ԱՄՆ-ի` միջուկային ռմբակոծությունների զոհերի հիշատակին, հանդիպել այդ ողբերգական իրադարձությունների միջով անցած Նագասակի և Հիրոսիմա քաղաքների բնակիչների հետ։