ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայից Անապա մեկնած և Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն, որի ինքնազգացողությունը հենց թռիչքի ժամանակ էր վատացել, մահացել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
49-ամյա օդաչուն թռիչքի ժամանակ գանգատվել էր սրտի շրջանում սուր ցավից: Վայրէջքից հետո` մինչ շտապօգնության կազմի ժամանելը, օդաչուն մահացել է:
Մահացել է Գարիկ և Լևոն Մարտիրոսյանների հայրը
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, քանի որ օդում կտրուկ վատացել է երկրորդ օդաչուի ինքնազգացությունը։ Լուրը հաստատել էր «Պլատով» օդանավակայանի մամուլի ծառայությունը։