Շմոլ գազից թունավորվելու 2 դեպք` 1 օրում. ընտանիքի 9 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Կարմիրգյուղի բազմանդամ ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Երեկ` նոյեմբերի 22–ին, շմոլ գազից թունավորման երկու դեպք է գրանցվել. մի դեպքում ընտանիքի 9 անդամները, իսկ մյուսում` երեք անչափահաս է հիվանդանոց տեղափոխվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

«Նոյեմբերի 22-ին, ժամը 21.25-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 անչափահաս։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

Հաջորդ ահազանգը ոստիկանությունը ստացել է երեկ`նոյեմբերի 22–ին, ժամը 15.30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից. «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ։ Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

Երկու դեպքերի առնչությամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: