Ինչպես օգնել Կարինա Իգնատյանին, որ հաղթի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

«Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի առցանց քվեարկությանը հնարավոր է մասնակցել նաև Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է, որը կփոխարինի հեռուստադիտողների SMS քվեարկությանը։ 

«Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության». Կարինա Իգնատյան

Հայաստանի մասնակից Կարինա Իգնատյանի օգտին կարելի է քվեարկել ցանկացած երկրից, անգամ Հայաստանից։ Քվեարկելու համար անհրաժեշտ է այցելել JESC.TV կայք, դիտել կարճ հիշեցումներ բոլոր մասնակիցների ելույթներից և քվեարկել առնվազն 3, 4 կամ 5 երկրի օգտին, իհարկե չմոռանալով Հայաստանը: Յուրաքանչյուր համակարգչից կամ բջջային հեռախոսից կարելի է քվեարկել մեկ անգամ։ Օնլայն քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 24-ը:

Հարութ Փամբուկչյանը «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին հաղթանակ է մաղթել

Իսկ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կհեռարձակվի «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի ընթացքում հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի եւս մեկ անգամ քվեարկել։

Հիշեցնենք` մրցույթն այս տարի կանցկացվի Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցեն 19 երկիր, այդ թվում` Հայաստանը։ Կարինան մրցույթում կներկայանա «Colors of your dream» ստեղծագործությամբ։