ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, շրջել է խանութներում, երեխաների համար Նոր տարվա նվերներ է փնտրել ու հիմա մտորումների մեջ է։ Երեխաները շատ նրբաճաշակ են, իսկ նուրբ ճաշակն այսօր բառի ուղիղ իմաստով թանկ բան է։ Նա այս մասին գրել է Instagram–ի իր էջում։
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
«Շրջեցի խանութներում, տեսա պատվիրած նվերների գները, հիմա նստած մտածում եմ՝ ինչպես ասեմ երեխաներին, որ Ձմեռ պապը մեռել է»,- գրել է նա։
Բաժանորդները հավանել են նրա գրառումը։ Ոմանք գրել են իրենց սեփական փորձի մասին ու ասել՝ ինչպես կարելի է խորամանկել երեխային։ Շատերը խոստովանել են, որ արդեն համարձակվել ու ասել են երեխաներին, որ Ձմեռ պապը «մեռել» է։ Մյուսներն էլ խորհուրդ են տվել չբողոքել կյանքից, քանի որ ով-ով, բայց նա հաստատ կարող է իրեն տոնական շոպինգ թույլ տալ։
Հասուն աղջիկները լուսանկարվում են «կենդանի» ծաղիկների հետ. Ժաննա Լևինա
Ոմանք էլ հումորային մեկնաբանություններ են գրել․ «Չինական ապրանքները կան ու կան», «Անցած տարի եմ այդպես ասել», «Ձմեռ պապի մահը չի փրկի», «Կյանքի դաժան ճշմարտությունը», «Ասես ամուսինս լինես»։
Նշենք, որ Ժաննան շատ ակտիվ է սոցցանցերում: Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց առաջնեկը, նրան կոչեցին Ժասմին։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։
Մարտիրոսյանի կինն անկեղծացել է` ապրում է հրեական կանոններով, հետևում` հայկական ավանդույթներին