ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Վերդիի գավաթի շրջանակում կայացած «Պայսանդու» և «Կույաբա» ակումբների խաղն ավարտվել է 11 մետրանոց հարվածների շարքով, քանի որ հաղթողը չի որոշվել հիմնական ժամանակի ընթացքում։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
Բրազիլացի պաշտպան Օլիվեյրեն հաջողացրել է ամենաանհեթեթ ու գուցե պատմության մեջ ամենավատ հարվածն իրացնել։
Նախ նա դուրս է եկել տուգանային հրապարակի սահմաններից, հասել է գնդակին, հետո հեռացել ու հարվածել այնպես, որ գնդակը սլացել է դարպասի կողքով։
Պարբերականը գրում է, որ FIFA-ի կանոնների համաձայն՝ խաղացողը 11 մետրանոցի ժամանակ չի կարող կանգ առնել, առավել ևս հեռանալ գնդակից։
«Կույաբան» հաղթել է 5:4 հաշվով։ Միակ սխալը հենց Օլիվեյրեն է արել։
«Ֆուտբոլիստ» առյուծը կապահովի ձեր բարձր տրամադրությունն ամբողջ օրը. զվարճալի տեսանյութ