Աղմկահարույց տեսանյութից հետո Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են

Ոստիկանությունն աշխատանքներ է տանում բռնի ուժով ցուցմունք կորզող ոստիկանների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ երևում է, թե ինչպես են քրեական հետախուզության ծառայողները բռնի ուժով ցուցմունք կորզում, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը աշխատանքներ է տանում` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հակագազով ու մահակով ցուցմունք կորզելու դեպքի առնչությամբ ՀՔԾ–ում վարույթ է իրականացվում

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՔԾ–ում վարույթ է իրականացվում։ Երեկ այս թեմային անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ասելով, որ իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն է ուղարկելու քրեական հետապնդման մարմնին։ Նա նաև նշել էր, որ իր ուշադրության կենտրոնում է պահելու հարցը։

Ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում. մանրամասները ճշտվում են. տեսանյութ