Արտառոց դեպք Երևանում. անհայտ անձինք ներխուժել են «թաղման բյուրո»

Անհայտ անձը կամ անձինք կոտրել են պատուհանի ապակին, ներս մտել ու տակնուվրա արել սենյակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները քննում են Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ տեղի ունեցած արտառոց դեպքը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Ժամը 08:00-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ Էրեբունի փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «թաղման բյուրոյի» ներսի դռները կոտրել են և սենյակները տակնուվրա արել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Երևանում ծեծել են ոստիկանության ծառայողի. «աղջկա թեմա» է եղել

Տնօրեն Արման Իսկանդարյանը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել «թաղման բյուրո», տակնուվրա արել, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և հեռացել են` առանց որևէ բան գողանալու։

Շմոլ գազից թունավորվելու երկու դեպք` 1 օրում. ընտանիքի 9 անդամները տեղափոխվել են հիվանդանոց